ԱԳ նախարարը դիմել է ՄԱԿ ԱԽ նախագահողին
19 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նամակով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահողին։ Իր նամակում նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այս գործողությունները Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն է։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պահանջով նամակներ են ուղարկվել ՀՀ և Ֆրանսիայի կողմից: Նիստը կկայանա սեպտեմբերի 21-ին: ՀՀ-ն ակնկալում է, որ ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի գործողությունները կարժանան դատապարտման և կարևորում ՄԱԿ առկա մեխանիզմների արդյունավետ գործարկում՝ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործության կանխման նպատակով: