Հայաստանում Զիմբաբվեի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
28 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ դեսպան Բրայթ Կուպեմբային՝ (նստավայրը՝ ք. Թեհրան) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Կուպեմբային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Զիմբաբվեի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ու պատրաստակամություն են հայտնել գործադրելու ջանքեր ներդրումների ներգրավման, առևտրատնտեսական, կրթամշակութային կապերի հաստատման հարցում:
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեսպանին ներկայացրել է նաև տարածաշրջանում անվտանգային և հումանիտար առկա իրավիճակը: