ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր Հանձնաժողովի հանդիպմանը
09 հոկտեմբերի, 2023Հոկտեմբերի 9 Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր Հանձնաժողովի հանդիպմանը:
Վահե Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության էթնիկ զտման արդյունքում Հայաստան տեղահանված 100 000 փախստականների, ինչպես նաև ավելի վաղ՝ 2020թ․ պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախստականների բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հիշատակելով այն հանգամանքը, որ փախստականներից շատերը հանդիսանում են բազմակի տեղահանման զոհ՝ Վահե Գևորգյանը կարևորվել է միջազգային համերաշխությունն ու աջակցությունը ԼՂ փախստականներին միջազգային պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին աջակցության պատրաստակամություն է հայտնել փախստականների և տեղահանված այլ անձանց կարիքներից բխող համահունչ լուծումներ գտնելու ուղղությամբ, որը կներառի նաև փախստականների անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։