Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին

25 հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։

Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության շրջանակներում Նիդերլանդների թագավորն ընդունել է ՀՀ դեսպանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Տպել էջը