Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը և համատեղ մամուլի ասուլիսը
03 նոյեմբերի, 2023Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ողջունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին:
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: