Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
10 հունվարի, 2024Հունվարի 10-ին կայացել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան:
Մինչև ՀՀ ԱԳՆ-ում հանդիպումը Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը Հայաասանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հաջորդիվ ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։