ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ
19 հունվարի, 2024Խորվաթիա պաշտոնական այցի շրջանակներում հունվարի 19-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը:
Նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, և քննարկումների արդյունքներով Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Զագրեբում այցելել էր «Խորվաթ զոհերի ձայնը. ցավի պատ» հուշարձան, որտեղ տեղի էր ունեցել ծաղեպսակի զետեղման արարողություն։
Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև «Կլովիչի պարտեզ» պատկերասրահ, որտեղ ցուցադրված են խորվաթ հայտնի քանդակագործ Իվան Մեշտրովիչի աշխատանքները: