Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
29 հունվարի, 2024Հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ փոխգործակցությանն ու դրա հետագա զարգացման ուղղությամբ առաջիկա հնարավոր շփումներին:
Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման՝ ՀՀ տեսլականը և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքները: