ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստ
13 փետրվարի, 2024Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը։
Նիստին ընդառաջ կայացել է Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բոռելի հանդիպումը։
ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի Նիստի ավարտից հետո ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
Նիստի արդյունքներով հրապարակվել նաև համատեղ մամուլի հաղորդագրություն։