Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը
18 մարտի, 2024Մարտի 18-ին Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեույի՝ Հայաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպումից հետո երկու նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2024-2025 թվականների գործողությունների» ծրագիրը:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: