Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտորի հետ հանդիպում
22 մարտի, 2024Մարտի 22-ին Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոդրիգո Արիմի հետ:
Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև կրթության ոլորտում համագործակցության խորացման հարցեր: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների, անդրադարձ է կատարվել հայոց լեզվի դասավանդման, հնարավորություններին:
Երկուստեք ընդգծվել է Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման գործում: Դավիթ Կարապետյանը երախտագիտություն է հայտնել հայկական ինքնության պահպանման համար Ուրուգվայի իշխանությունների կողմից տասնամյակների ընթացքում ստեղված պայմանների և հոգատարության համար:
Դավիթ Կարապետյան և Ռոդրիգո Արիմին ստորագրել են 2024-25թթ. հայոց լեզվի դասավանդումը շարունակելու մասին հուշագիր: