Հարավային Աֆրիկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
15 ապրիլի, 2024Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շոայբ Կասուին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Դեսպան Կասուն, շնորհակալություն հայտնելով ԱԳ նախարարի տեղակալին, նշել է, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր Հայաստանի և Հարավային Աֆրիկայի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար։ Երկուստեք ընդգծվել է հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության և գինեգործության ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը, գիտության, կրթության և սպորտի բնագավառում համագործակցությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը։