ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի ներկայացուցիչների հետ
25 ապրիլի, 2024Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին:
Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին և համագործակցության հեռանկարային ուղղություններին:
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը և 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ընթացքում ձեռբերված պայմանավորվածություններին վերաբերող հարցեր:
ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպման արդյունքները: