ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյի հետ
30 ապրիլի, 2024Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին:
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։