Արտերկրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ 

02 մայիսի, 2024

Մայիսի 2

Սուրբ Աթոռում  և Իտալիայում ՀՀ դեսպանությունների հովանավորությամբ և ջանքերով  մայիսի 2-ին կայացել է «FRANCOFILM 2024» փառատոնի հաղթող՝ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը:

Ապրիլի 29

Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված պատարագ, ծաղկեպսակի զետեղում Հայոց Ցեղասպանութեան 100 ամեակի նուիրուած Յուշակոթողի դիմաց դեսպան Կարեն Գրիգորյանի և գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանի կողմից: 

Ապրիլի 28

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադդիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին։ 

Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված պատարագ:

Լիոնի Ֆուրվիերի Աստվածամոր տաճարում հայկական ծիսակարգով պատարագ է մատուցվել Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայեանի կողմից՝ Սենտ-Էտիենի եպիսկոպոս, գերապայծառ Սիլվեն Բատայի մասնակցությամբ: 

Ապրիլի 23-28-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր և Նոր-Աքվիտանիա շրջանների մոտ երեք տասնյակ քաղաքներում, մասնավորապես Լիոն, Բորդո, Վալանս, Վիենն, Բուրգ-լե-Վալանս, Սեն-Շամոն, Սենտ-Էտիեն, Դեսին, Վիլյորբան, Վո-ան-Վլեն, Բրոն, Մեյզիո, Գրենոբլ, Մոնտելիմար, Լիմոնե, Կլերմոն-Ֆերան, Պրիվա, Ռիլիո-լա-Պապ, Շաս-սյուր-Ռոն, Բրիե-է-Անգոն, Սեն-Մարտեն-դ'Էր, Մոնտբրիզոն, Շարվիյո-Շավանյո, Լյուզինյան, Շաս-սյուր-Ռոն:

Ապրիլի 27

Բեռլինի Լուիզենկիրխեում (եկեղեցի) տեղի է ունեցելունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել է Բեռլինի եկեղեցական և մշակութային համայնքի կողմից։ Միջոցառմանը մաամակցել է ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Իսպանիայի Սիեռա Նորտե շրջանի նախաձեռնությամբ կայացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման համերգ-երեկո:

Ապրիլի 26

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Ռումինիայի Բակաու, Սուչավա, Կլուժ, Գեռլա, Բոտոշան քաղաքներում։

Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։

Ֆրանսիայի հայ երիտասարդության կազմակերպության սրահում՝ ՀՀ Գլխավոր հյուպատոսության հովանավորությամբ ու աջակցությամբ, տեղի է ունեցել Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը Լուսնի վրա» ստեղծագործության հիման վրա իրականացված բեմադրությունը՝ ռեժիսոր ու դերասանուհի Սաթենիկ Խաչատրյանի թատերախմբի կատարմամբ: Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումներ կազմակերպվեցին նաև Ալո, Պլան-դը-Կյուկ, Բուկ-Բել-Էր համայնքներում, Ավինյոնում, Նիսում և Կանում:

Ապրիլի 25

Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր Տաճարի մոտ տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Բունդեսթագում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին հաջորդել է քննարկում հանդիպմանը մասնակից պատգամավորների հետ:

Ապրիլի 24

Թբիլիսիում անցկացվել է հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից։

Օդեսայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված Խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված Բարեխոսական կարգ: Միջոցառմանը ներկա էին Օդեսայում ՀՀ Գլխավոր հյուպատոսության խորհրդական Գ.Հայրապետյանը, ՀԱԵ Օդեսայի հոգևոր հայր Տեր Աբգարը, «Օդեսայի հայ համայնք» հասարակական կազմակերպության անդամները և մեծ թվով հայրենակիցներ: 

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունը մասնակցել է Բրյուսելում Բելգիայի հայերի կոմիտեի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։ 

Սոֆիայի հայկական գերեզմանատանը, ինչպես նաև Սոֆիայի  «Երևան» այգում գտնվող հայկական խաչքարի մոտ, անցկացվել են Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակման արարողություններ: Միջոցառմանը ներկա են գտնվել դեսպան Արմեն Եդիգարյանը և դեսպանության անձնակազմը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և նրա գլխավորած պատվիրակությունը, Բուլղարիայի ազգային ժողովի պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչներ և մտավորականներ:

Դեսպան Ներսեսյանը բրիտանացի խորհրդարանականների հետ միասին մասնակցել է Ուայթհոլի Սենոտաֆ հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ զետեղելու արարողությանը: Հիշատակի այս հանդիսավոր ակտը, Լոնդոնի սրտում, խորհրդանշում էր Հայոց ցեղասպանության զոհերին երբեք չմոռանալու և նման վայրագություններից զերծ աշխարհին ձգտելու հավաքական վճռականությունը: 

Ժնևի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցում Շվեյցարիայում առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարել և հանդես է  եկաել օրվա խորհրդին նվիրված քարոզով։ Ծաղկեպսակներ են զետեղվել եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։


Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում տեղի է ունեել Շվեյցարիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպված «Concert de la Résilience» խորագրով համերգը։ Ելույթ են ունեցել դիրիժոր Լյուկ Բաղդասարյանի գլխավորած Վեվեյի սիմֆոնիկ երգչախումբը և նվագախումբը։ Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Շուջունյանի և Հենդելի ստեղծագործությունները։ Համերգին ներկա էին դեսպանության անձնակազմը, Ժնև կանտոնից պատգամավոր Կառլո Սումարուգան, Շվեյցարիայի, ինչպես նաև Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչները։

Սանկտ Պետերբուրգի Կամսկի պարտեզում տեղի է ունեցել Կոմիտասի հուշարձանի ստորոտին ծաղկեպսակներ դնելու արարողություն,որին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության և Սանկտ Պետերբուրգում Հունաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսը, Սանկտ Պետերբուրգի հայ ազգամշակութային ինքնավարություն , «ARMA» երիտասարդական կազմակերպության անդամները, ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները։ Կոմիտասի հուշարձանի մոտ մատուցվել Սուրբ Նահատակներին նվիրված աղոթքի ծառայություն, հնչել են Կոմիտասի շարականներ։

Կինոյի տանը տեղի է ունեցել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգ՝ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի Կորսակովի անվան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախբի կատարմամբ։

Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում ծաղկեպսակների զետեղման ավանդական արարողություն է տեղի ունեցել Լիտվայի՝ Խորհրդային օկուպացիայի զոհերի հուշարձանի մոտ։ Արարողության մասնակիցներն էին դեսպան Արա Մարգարյանը և դեսպանության անձնակազմը, Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Լիտվայի՝ Ցեղասպանության և դիմադրության հետազոտական կենտրոնի տնօրեն Արունաս Բուբնիսը, Օկուպացիաների դեմ և հանուն ազատության պայքարների թանգարանի տնօրեն Ռամունե Դրիաուչյունայտեն, լիտվահայ համայնքի, ինչպես նաև Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համայնքային երիտասրադական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վիլնյուսի հայկական մատուռում կազմակերպվել է նաև մոմավառության արարողություն։ 

Կաունասի կաթողիկ եկեղեցում մատուցվել է պատարագ, որից հետո տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն Նարեկացուն նվիրված խաչքարի մոտ։

Կլայպեդայում  ծաղկեպսակների զետեղման արարողություն է տեղի ունեցել Քանդակների այգում տեղադրված խաչքարի մոտ։ Մասնակիցները, որոնց շարքում էին նաև տեղական մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ և գրադարանների աշխատակիցներ, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո «Արարատ» հյուրանոցի կոնֆերանսների սրահում ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ։

Ծաղկեպսակների զետեղման արարողություն է տեղի ունեցել Շյաուլյայ քաղաքի շրջակայքում գտնվող Խաչերի բլրում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ 

Ծաղկեպսակներ  զետեղման արարողություն է տեղի ունեցել Տարտու քաղաքում տեղադրված խաչքարի մոտ։

Ռիգա քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ և հարգանքի տուրք է մատուցվել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ։ 

Թբիլիսիում անցկացվել է հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից։

Ֆրանկֆուրտի Սբ. Պողոս եկեղեցում (Paulskirche) տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:

Նիդեռլանդների Ասսեն քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանի առջև տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ քաղաքապետ Մարկո Աութի, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ալմելոյում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ քաղաքապետ Միրիամ ֆանթ Ֆելդի, քաղաքային իշխանության մի շարք ներկայացուցիչների, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների և հայ համայնքային կառույցների մասնակցությամբ: 

Ստամբուլի Քուզգունջուք թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Կ.Պոլսի (Թուրքիայի) Հայոց Ամենապատիվ Սահակ Բ Մաշալյան պատրիարքի նախագահությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։

Դամասկոսի սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Դամասոկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Արմաշ եպսիսկոպոս Նալբանդյանի կողմից մատուցվել է սուրբ պատարագ: Պատարագի ավարտին, եկեղեցու բակում գտնվող «Նահատակաց» հուշարձանի առջև կատարվել է Հայոց Ցեղասպանության սրբոց Նահատակաց հիշատակի բարեխոսական միջեկեղեցական միասնական աղոթք և ծաղկեպսակի զետեղում։

Հայոց ցեղասպանության 109-ամյա տարելիցի առթիվ Կերետարոյի կենտրոնական «Cineteca Rosalio Solano» սրահում տեղի է ունեցել «Aurora’s Sunrise» ֆիլմի ցուցադրությունը։ Այն ցուցադրվում էր Մեքսիկայում առաջին անգամ, Կերետարոյի քաղաքապետարանի և մշակույթի քարտուղարության հովանավորությամբ։

Ստրասբուրգի՝ Հանրապետության հրապարակի «Մեր Զոհերը» հուշարձանի մոտ անցկացվել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Հիշատակի արարողությանը մասնակցել են Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանը, Ստրասբուրգ քաղաքի ավագանու, քաղաքապետարանի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Դեսպան Վիրաբյանը Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագին:

Գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը և գլխավոր հյուպատոսության ողջ անձնակազմը Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին, որից հետո կազմակերպվել է ծաղկեպսակի և ծաղիկների զետեղման արարողություն «Ո՛չ Ցեղասպանությանը» նվիրված հուշարձանին: 

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Եգիպտոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի գլխավորությամբ մատուցված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված Սուրբ պատարագին:

Վարշավայի համալսարանում անցկացվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված համաժողով՝ համալսարանի հայ ուսանողուհի Նունե Գևորգյանի նախաձեռնությամբ և հայ համայնքի առանձին ներկայացուցիչների կազմակերպական աջակցությամբ:

Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն Վարշավայի կայազորի հրամանատարության զինվորների մասնակցությամբ:

Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: 

Պրահայի հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին ներկա էին Չեխիայում դիվանագիտական կորպուսի ավագ, Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ջուդ Թադեուս Օկոլոն, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդան և խորհրդարանի մի շարք պատգամավորներ, Չեխիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Յանա Հինկովան, Չեխիայում Հունաստանի, Կիպրոսի և Արգենտինայի դեսպանները և մի քանի երկրների դիվանագետներ, չեխ հասարակական գործիչներ, լրագրողներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ 

Ոգեկոչման միջոցառում է իրականացվել Մադրիդի Ալմուդենա Մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ։ 

Բարսելոնայի հայ համայնքի կազմակերպմամբ ոգեկոչման արարողություններ են իրականացվել քաղաքում տեղադրված հայկական երկու խաչքարերի մոտ։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Տոռեմոլինոսի քաղաքապետարանի կազմակերպմամբ ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել քաղաքային զբոսայգում տեղադրված՝ ։ Դեսպանության անունից ոգեկոչման արարողությանը մասնակցել է Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան։

Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի 109-րդ տարելիցի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։

Հայոց ցեղասպանության Սրբադասված 1.5 միլլիոն զոհերի հիշատակին նվիրված պատարագ և հոգեհանգիստ է մատուցվել Հայ Առաքելական Եկեղեցու Հունաստանի թեմի (Հունահայոց թեմ) առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վրդ. Առաքելյանի կողմից:

Սալոնիկի Սպայական կորպուսի վարժարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակի արարողություն է կազմակերպվել Կալամաթայի քաղաքապետարանի կողմից՝ քաղաքի հայ համայնքի հետ համագործակցությամբ։

Թեհրանի Սբ․ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Թեհրանի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի կողմից մատուցվել է 1915 թվականի նահատակներին նվիրված պատարագ, որի ավարտին Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղիկների խոնարման ու խնկարկման արարողություն։

«Արարատ» մարզավանի «Սասունցի Դավիթ» մարզադահլիճում, Թեհրանի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈւՍԿ) նախաձեռնութեամբ կազմակերպվել է բանախոսական երեկո, որի օրվա բանախոսն է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։

Քիշնևի Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են Մոլդովայում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ Վլադիմիր Կարապետյանը (նստավայրը՝ Կիև), Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը, նաև ՀԱԵ Ռումինիայի թեմի առաջնորդ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ 

Մոլդովայի հայ համայքնի կողմից կազմակերպվել է հանդիսավոր համերգային ծրագիր՝ Մոլդովայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (մենակատար՝ օդեսահայ երիտասարդ դուդուկահար Նարեկ Ավետիսյան), նվիրված՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության կողմից: Կիևի կենտրոնում տեղադրված հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի Խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված Բարեխոսական կարգ և համատեղ աղոթք, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:  

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի պաշտոնական արարողություն է տեղի ունեցել՝ կազմակերպված Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուրի շրջանի Պրեֆեկտի կողմից (որպես կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչ): 

Չինաստանի ՀՀ դեսպանատանն անցկացվել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո։ Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը։

Ճապոնիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար Դ. Սահակյանը համայնքի փոքրաթիվ ներկայացուցիչների հետ այցելել է Յոկոհամայի օտարերկրացիների գերեզմանատուն և ծաղկեպսակ տեղադրել Դիանա Աբգարի շիրիմին:

Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության (ANEP) ներկայացուցիչները մամլո ասուլիս են հրավիրել և հայտարարել են Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ‹‹Ուրուգվայն ընդդեմ հայ ժողովրդի ցեղասպանության›› թեմայով շարադրությունների մրցույթ դպրոցականների շրջանում, որի հաղթողը ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի աջակցությամբ 10-օրյա ուղևորության է մեկնելու Հայաստան: 

Մոնտեվիդեոյի ‹‹Հայաստան›› հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված բազմամարդ միջոցառում: Կայացել է Ուրուգվայի հայ երիտասարդների բողոքի ակցիան Թուրքիայի դեսպանատան դիմաց: Տեղի է ունեցել ‹‹Հայ արյուն›› արյան նվիրատվության ամենամյա ակցիան, որը կազմակերպվել էր ‹‹Հայ արյուն›› հայկական ակումբի և Ուրուգվայի Արյան ազգային ծառայության կողմից: Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ծաղկեպսակ է զետեղվել Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի արձանի մոտ՝ Մոնտեվիդեոյի Ազատության հրապարակում:

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել է Հռոմի <<Հայոց ցեղասպանություն>> այգում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Ապրիլի 23

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Հայդելբերգի Ֆրիդրիխ Էբերտի անվան տուն-թանգարանի լեցուն դահլիճում մասնակցել է <<Հայոց ցեղասպանություն և ճարտարապետություն>> խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։

Տալլինի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ և մոմավառություն։ Ծաղկեպսակներ են զետեղվել հայկական խաչքարի մոտ։

Ստամբուլի Քուզգունջուք թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Կ.Պոլսի (Թուրքիայի) Հայոց Ամենապատիվ Սահակ Բ Մաշալյան պատրիարքի նախագահությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի Տիվատ քաղաքի Սուրբ Սավայի ուղղափառ եկեղեցում ներկա է գտնվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգին: 

Մելբուռնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողութուն:

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, որին մասնակցել են երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուն, արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, ԱՀ նախարարի տեղակալ Նիկոլաս Ալբերտոնին, մի շարք այլ նախարարներ և խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ,  Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ Արքեպիսկոպոս Գլնճյանը, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: 

Բրյուսելի Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցում մատուցվել է պատարագ, որին առաջին անգամ մասնակցում էր նաև Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը։ 

Ապրիլի 22

Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան համալսարանում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունգարիայում ՀՀ դեսպանության, Պետեր Պազմանի անվան համալսարանի և Հունգարիայի հայկական ինքնավարության կողմից։

Լայպցիգի Նիկոլայկիրխեում (եկեղեցի) տեղի է  ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Լայպցիգի մշակութային միության կողմից։ Միջոցառմանը ելույթով հանդես է նաև ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանը։

Մարսելի Ֆարո պալատում (Palais du Pharo) տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որտեղ Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն իր ելույթում վերահաստատեց Մարսելի և մարսելցիների անվերապահ աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին:

Մոնտեվիդեոյում կայացել է  Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս, որի կազմակերպիչը և հիմնական բանախոսը հայտնի լրագրող Գուստավո Վանեսկահյանն էր: 

Ապրիլի 21

Դեսպան Ներսեսյանը մասնակցել է Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին և դրան հաջորդած եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակի զետեղման արարողությանը։ 

Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։ Վերջինիս ընթացքում ելույթներով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել պատարագ և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված պատարագ, այնուհետև ծաղիկների զետեղում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև, ինչպես նաև երաժշտական ոգեկոչման արարողություն եկեղեցու Ս. Գոժաքեան սրահում «Զարթօնք» խմբի կողմից:

Աթենքի կոնսերվատորիայի սրահում տեղի է  ունեցել Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման կենտրոնական քաղաքական ձեռնարկը՝ Ատտիկայի նահանգապետարանի նախաձեռնությամբ և Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի օժանդակությամբ:

Սիդնեյում տեղի է ունեցել ամենամյա իրազեկման քայլերթ:

Վելինգտոնի Անգլիկան եկեղեցու Սուրբ Պողոս տաճարում մատուցվել է սուրբ պատարագ, որում ոգեկոչվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Անգլիկան եկեղեցու հետևորդ, «Բարնաբաս» հիմնադրամի անդամ Ռիչարդ Նոբըլը փոքրաթիվ համախոհների հետ իրազեկման ցույց է իրականացրել ՆԶ խորհրդարանի առջև:

Ապրիլի 20

Մեծ Բրիտանիայում դեսպան Ներսեսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակաին նվիրված «Անմար կրակ խաչքարի» հուշահամալիրում կազմակերպված արարողությանը։ Իր ելույթում նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության վայրագությունների ժամանակ զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին: Նա նշել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերջին էթնիկ զտումները որպես անցյալի վայրագությունների սահմռկեցուցիչ արձագանք՝ ընդգծելով անցյալի անարդարություններին անդրադառնալու և դրանց կրկնությունը կանխելու կարևոր նշանակությունը: Վ․ Ներսեսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակաին նվիրված «Անմար կրակ խաչքարի» հուշահամալիրում կազմակերպված արարողությանը։

Ապրիլի 19

Բելգրադում, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, Զեմունի այգու Սուրբ Միքայել և Գաբրիյել Հրեշտակապետերի եկեղեցու առջև տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեել ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդում կայացել է միջոցառում, որտեղ դեպարտամենտի ղեկավար Մարտին Վասալն իր ելույթում անդրադարձավ վերջերս իր կողմից ղեկավարած պատվիրակության Հայաստան կատարած այցի արդյունքներին:

Ապրիլի 18

Հաագայում ՀՀ դեսպանության և Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված համերգ։

Ապրիլի 17

Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուրի շրջանային խորհրդում տեղի է ունեցել հիշատակի երեկո, որտեղ բացման ելույթներով հանդես են եկել Պրովանս-Ալպ-Կոտ դ՛Ազյուրի շրջանի նախագահ Ռընո Մյուզելեն, CCAF SUD-ի համանախագահները և Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոսը:

Ապրիլի 15


Մարսելի 9-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ (հայաբնակ  շրջանների) համայնքապետարաններում տեղի է ունեցել միջոցառում, որտեղ ելույթի խոսքերով հանդես են եկել համայնքների ղեկավարները, Ֆրանսիայի հարավում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF SUD) համանախագահները, քաղաքային, շրջանային կառույցների անդամները և Մարսելում  ՀՀ Գլխավոր հյուպատոը:



Տպել էջը