ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ այցի ամփոփում
18 մայիսի, 2024ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մայիսի 16-17-ը Ստրասբուրգ կայացած աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել.
- Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը և հանդիպում ԵԽ գլխավոր քարտուղարի հետ,
- հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների՝ ԵԽԽՎ նախագահի, Մարդու իրավունքների հանձնակատարի և տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի հետ,
- ելույթ նախարարների կոմիտեի՝ ԵԽ 75-ամյակին նվիրված նիստում՝ շեշտադրելով ԵԽ աշխարհագրական գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, գործընթացները,
- նախարարների կոմիտեի որոշումների ընդունում, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձով՝ հիմնարար սկզբունքների և Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ,
- մի շարք երկկողմ՝ Գերմանիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Մալթայի, Շվեյցարիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումներ, ինչպես նաև շփումներ Հյուսսիսային Մակեդոնիայի, Անդորրայի, Չեխիայի գործընկերների հետ: