ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Վրաստանի ԱԳ նախարարի հետ
03 հունիսի, 2024Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի:
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և Լուռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրականացվող աշխատանքները: Ի պատասխան, Վրաստանի ԱԳ նախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: