ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Էքս Ան Պրովանսի քաղաքապետի հետ
05 հունիսի, 2024Հունիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի փոխնախագահ, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասե նի գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին։
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ Էքս Ան Պրովանս և Մասիս քաղաքների միջև ձևավորված գործընկերության շրջանակներում կիրականացվեն փոխշահավետ ծրագրեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։