Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարությունների միջև

18 հունիսի, 2024

Հունիսի 18-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լատվիականը՝ ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Տպել էջը