Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը
20 հունիսի, 2024Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Կայացել է ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Լիտվայի ԱԳՆ հյուրերի մատյանում՝ հույս հայտնելով, որ իր այցը նոր լիցք կհաղորդի թե՛ Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերություններին, թե՛ ԵՄ ձևաչափով համագործակցությանը։
Նախարարների հանդիպմանը հաջորդել է «Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները նաև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։