ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 75-ամյակին նվիրված մանկական գեղանկարչական ցուցահանդես-մրցույթ
28 հունիսի, 2024Հունիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով մանկական գեղանկարչական ցուցահանդես-մրցույթը՝ նվիրված Եվրոպայի խորհրդի հիմնադրման 75-ամյակին:
Նախաձեռնությանը մասնակցել են մայրաքաղաք Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի երեք տասնյակից ավելի կերպարվեստի դպրոցների սաներ:
Ցուցահանդես-մրցույթին բացման ելույթներով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Իր խոսքում ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը՝ մասնավորապես անդրադաձել է Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում Եվրոպայի խորհրդի կարևոր դերակատարությանը:
Ցուցահանդեսը Գեղագիտության ազգային կենտրոնում կգործի մինչև հուլիսի 7-ը: