Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ

29 հունիսի, 2024

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։

Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։

Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում ՀՀ առաջնահերթությունների, ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, ինչպես նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է. «ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, մենք ցանկանում ենք ունենալ առաջատար տեխնոլոգիներով զարգացող տնտեսություն, ինչպես նաև ներգրավվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանն ուղղված ծրագրերում։ Այս նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում նաև Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները։»

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա կյանքի կոչման պարագայում ընձեռնվելիք առավելությունները թե’ տնտեսության, թե’ տարածաշրջանային կայունության համար։ Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կքնման կարևորությունը։

 

Տպել էջը