Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
03 հուլիսի, 2024Հուլիսի 3-ին պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Կայացել է ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները նաև հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։ Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: