ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

01 սեպտեմբերի, 2024

Օգոստոսի 31-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-նորվեգական քաղաքական երկխոսությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը և այդ նպատակով հստակ ծրագրերի իրականացմանը։

Վահան Կոստանյանը Էյվին Վադ Պետերսոնին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին։

Տպել էջը