Հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ
02 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը կայացել է Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների և երկու երկրների ԱԳ նախարարների կողմից «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ հղած ուղերձների փոխանակում։
Ընդգծվել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում:
Հանդիպմանը հաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու` ուղղված կառուցողական երկխոսության և փոխըմբռնման հիման վրա հայ-ղազախական փոխգործակցության հետագա ամրապնդմանը: