ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը Բլեդի ռազմավարական համաժողովին
03 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում անցկացվող «Europe Whole and Free: A Renewed Commitment to European Security» պանելային քննարկմանը։
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այդ համատեքստում ԵՄ հետ հարաբերությունների խորացման ՀՀ կառավարության պատրաստակամությանը։ Կարևորվել է առկա իրավիճակում համակարգված և առանց անհարկի հապաղումների համագործակցության անհրաժեշտությունը։