ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

10 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։

Կողմերը քննարկել են արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության նոր հնարավորություններն ու ձևաչափերը:

Տպել էջը