Մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը
10 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը: Համաժողովը նվիրված է հինգ թեմատիկ ուղղությունների. «Ձևավորվող աշխարհակարգ», «Փոխկապակցվածություն», «Անցում դեպի "կանաչ" տնտեսություն և էներգետիկայի ապագա», «Թվային հասարակությունները՝ որպես կայուն և անվտանգ տնտեսական շարժիչ», «Աշխատանքի ապագա»:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանը:
Դավիթ Կարապետյանն իր խոսքում նշել է ժամանակակից գլոբալացված և մասնատված աշխարհում երկխոսության առկայություն կարևորությունը` անդրադարձ կատարելով ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական բազմադարյա հարաբերություններին:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ տեխնոլոգիական առաջընթացն ու թվային լուծումները առաջին հերթին անհրաժեշտ է ուղղել ապագայի ընդհանուր տեսլականի ուղղությամբ` ինչին և նվիրված է «Երևանյան երկխոսություն» համաժողովը: