ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիի հետ
11 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 11-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ակտիվացնել երկխոսությանը գիտահետազոտական ոլորտում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մշակույթի և գիտակրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության, ինչպես նաև համատեղ ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին: