ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի գործադիր տնօրեն Կամիլ Գրենյեի հետ

11 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 11-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի գործադիր տնօրեն Կամիլ Գրենյեի հետ։

Զրուցակիցները քննարկել են ֆորումի ծրագրերին Հայաստանի ներգրավվածության խթանմանն առնչվող հարցեր` կարևորելով հետագա համագործակցությունը, մասնավորապես ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված տեղեկատվության և ժողովրդավարության ոլորտներում բարեփոխումներին։

 

Տպել էջը