ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման

11 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Debating a New Phoenix: The Global South and a Renewed World Order» պանելային քննարկմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել արագ փոպակերպումների ենթարկվող գլոբալ ուժերի դինամիկային՝ ընդգծելով զարգացող երկրների էլ ավելի կարևորվող դերը գործող աշխարհակարգում:

Այս համատեքստում ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդգծել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն կարևոր գործոն է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման համար, այլ նաև մեծ խթան կարող է հանդիսանալ հյուսիսը հարավին և արևելքն արևմուտքին կապող միջազգային լոգիստիկ ծրագրերի զարգացման գործում:

Տպել էջը