ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը հանդիպել են Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ

12 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանն ընդունել են Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի գլխավորած պատվիրակությանը:

Պարույր Հովհհանիսյանը և Մարկո Շտուցին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը: Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների շարունակականությունը: 

Վահան Կոստանյանի հետ հանդիպման  ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:

Տպել էջը