ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի հանդիպումը ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանի հետ

25 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Քաղաքային և նահանգային դիվանագիտության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Նինա Լուսինե Հաչիգյանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքների, մարզերի ու նահանգների միջև առկա համագործակցությունը և ապագա
հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։

 

 

 

Տպել էջը