ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Պաղեստինի վարչապետի հետ
28 սեպտեմբերի, 2024Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ, ԱԳ նախարար Մուհամեդ Մուստաֆայի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ, ԱԳ նախարար Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։