ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին
15 հոկտեմբերի, 2024Հոկտեմբերի 15-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի 75-րդ նստաշրջանին:
Իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված ավելի քան 115 հազար փախստականների խնդրին: Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները փախստականների հրատապ կարիքների հասցեագրման ուղղությամբ:
Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ՝ կարևորելով այդ հարցում ՄԱԿ ՓԳՀ և միջազգային այլ գործընկերների շարունակական աջակցությունը: