ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը
19 հոկտեմբերի, 20242024թ. հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է հարթակի նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով։
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ։
Տարածաշրջանային հարթակի մասնակցող երկրների ԱԳ նախարարներին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Միջոցառման շրջանակներում կայացած քննարկումների արդյունքներով հրապարակվել է համատեղ կոմյունիկե։