Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակության այց Հայաստան

06 նոյեմբերի, 2024

Հոկտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը:

Պատվիրակության այցը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկից ի վեր առաջինն էր և նպատակ ուներ իրականացնելու կարիքների տեխնիկական գնահատում։

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցերի, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում հետագա քայլերի, իրավական ընթացակարգերի և համանման այլ թեմաների շուրջ։

Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությունը Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ մի շարք իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Տպել էջը