Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին

13 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին:

Հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում:

Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդման հեռանկարներին, շեշտել դրանց պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք գոհունակություն արտահայտել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ:

Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, կայուն և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը:

Տպել էջը