Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
14 նոյեմբերի, 2024Նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին: