Գերմանիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան

19 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:

ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ 

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 20:20-ին

Հանդիպման լուսաբանմանը հրավիրվում են մասնակցելու միայն ԱԳՆ 2024թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները (օպերատորներ և լուսանկարիչներ)՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Խնդրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին ԱԳՆ-ում լինել նշված ժամից 20 րոպե շուտ:

Տպել էջը