Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը Երևանում
18 դեկտեմբերի, 2024Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչները։
Հանդիպման մեկարկին կայացել է մասնակիցների համատեղ լուսանկարահանում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես ձևաչափում նախագահող, հանդես է եկել բացման խոսքով, որից հետո ելույթներով հանդես են եկել մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները: Տեսաուղերձ են փոխանցել Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի գլխավոր քարտուղար Կոնգ Վիրաեկը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտոնեն:
Կայացել է մտքերի փոխանակում Ֆորումի շրջանակներում հետագա համագործակցության հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Ֆորումի մասնակիցները շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանում։
Հանդիպման արդյունքներով ընդունվել է «Երևանյան հռչակագիրը»: