Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը Երևանում

18 դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչները։

Հանդիպման մեկարկին կայացել է մասնակիցների համատեղ լուսանկարահանում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես ձևաչափում նախագահող, հանդես է եկել բացման խոսքով, որից հետո ելույթներով հանդես են մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչները:

Կայացել է մտքերի փոխանակում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում հետագա համագործակցության հարցերի շուրջ:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է «Երևանի հռչակագիրը»:

 
Տպել էջը