ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» ծրագրի շրջանակներում կայացած համաժողովին

16 հունվարի, 2025

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» ծրագրի շրջանակներում կայացած համաժողովի քննարկմանը:

Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Վիշեգրադյան քառյակի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Վիշեգրադյան քառյակի երկրների՝ Հայաստանի հետ լավագույն փորձի փոխանակման կարևորությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման առաջընթացը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգին և ընթացիկ նախաձեռնություններին: 

Տպել էջը