Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների հանդիպումը

23 հունվարի, 2025

Հունվարի 23-ին Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի՝ Երևան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է. «Մեր երկրներն ունեն շատ ընդհանրություններ. իրավիճակները նման են, հնարավորությունները նման են, այսօրվա միտումներին և աշխարհաքաղաքական գործընթացներին բնորոշ վտանգներն ու ռիսկերը ևս շատ բարդ են: Մենք միասին նույն տնտեսական ինտեգրացիոն միավորման մաս ենք կազմում, այնպես որ շատ տրամաբանական է, որ մենք պետք է հաճախակի հանդիպենք: (...) Այս այցը, կարելի է ասել, պատմական է: Սա շոշափելի առաջընթաց է: Ես շատ ուրախ եմ այս այցի համար: Եվս մեկ անգամ, բարի գալուստ»:

Այցի շրջանակներում ստորագրվել են. 

  • «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը»,
  • «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիաի միջև համագործակցության մասին համաձայնագիրը»:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Տպել էջը