Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցը Հայաստան
30 հունվարի, 2025Հունվարի 30-ին կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Նույն օրը կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը, որի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել զեկույցով: