ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Կոստա Ռիկայի ԱԳ փոխնախարար Ալեխանդրո Սոլանո Օրտիզի հետ
25 փետրվարի, 2025Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կոստա Ռիկայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության բազմակողմ հարցերով փոխնախարար Ալեխանդրո Սոլանո Օրտիզի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կոստա Ռիկա երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները: Կարևորվել է երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային հարթակների շրջանակներում Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև ձևավորված դրական փոխգործակցության առնչությամբ՝ պայմանավորվելով ջանքեր գործադրել դրանց հետագա խորացման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաև ՀՀ տեսլականը` տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման առնչությամբ:
Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգային հարցերի շուրջ: