ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

25 փետրվարի, 2025

Փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մոցֆելդ Կրավիկի հետ:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ այս համատեքստում կարևորելով Նորվեգիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ցուցաբերվող աջակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Նորդիկ-Բալթյան երկրների միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հետաքրքրությունն ամրապնդելու և էլ ավելի խորացնելու առկա կապերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026թ. Երևանում հյուրընկալվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ տեսլականը:

Տպել էջը