ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ քննարկում Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում
10 մարտի, 2025Մարտի 10-ին Նյու Դելի պաշտոնական այցի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA):
Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել ինչպես Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային և հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի:
Միջոցառմանը ներկա են գտնվել Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, փորձագիտական շրջանակների և մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։