ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպումը Միացյալ Թագավորության փորձագիտական համայնքի հետ
14 մարտի, 2025Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Միացյալ Թագավորության փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:
Գլխավոր քարտուղարը հանգամանալից ներկայացրել է մայիսի 26-27-ը Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը, որի շրջանակում քննարկվելու են խաղաղության և անվտանգության հարցերը, համաշխարհային իրադարձությունները, ԵՄ և ԵՄ հարևանության շուրջ միտումները, բնապահպանական զարգացումները, առևտրի և տրանսպորտի փոխկապակցվածությունը, ինչպես նաև արհեստական բանականության քաղաքականության վերաբերյալ հիմնախնդիրները։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների ջանքերին, որոնք կնպաստեն համագործակցության և երկխոսության ամրապնդմանը: