ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ

18 մարտի, 2025

Մարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեվիովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:

Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող կետերը` կարևորելով երկխոսությունը և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։

Դավիթ Կարապետյանը զրուցակցին հրավիրել է «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովին` ընդգծելով նմանօրինակ ձևաչափում համագործակցության կարևորությունը։

Տպել էջը